Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 147-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ 1.«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 147-Ն որոշման թիվ 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի 2-ի: 2.«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 147-Ն որոշման թիվ 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի 3-ի: 3.«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 147-Ն որոշման թիվ 6 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի 6-ի: |