Այսօր: Երկուշաբթի, 13 Հոկտեմբերի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 206
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 228-Ա
 

Զեկ. ՂՈՒԿԱՍ ՄՈՒՐԱԶՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԻՐԱԿ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳԱԶԱՏԱՐ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐՆ ԻՐԵՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐՈՎ «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԱՆԺԱՄԿԵՏ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում գազամատակարարման օպերատոր՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Շիրակ բնակավայրի գազամատակարարումն ապահովելու համար սուբվենցիոն ծրագրի շրջանակներում նոր կառուցված գազատար խողովակաշարի բաղկացուցիչ մաս հանդիսացող 57-125 միլիմետր տրամագծով, 3478,8 մետր ընդհանուր երկարությամբ հենասյուները, համակարգի վեց սողնակային փականները, պահարանային գազի կարգավորման կայանը, 127 միլիմետր տրամագծով 1328,42 մետր երկարությամբ, 108 միլիմետր տրամագծով 1034,03 մետր երկարությամբ,  89 միլիմետր տրամագծով 2415,93 մետր երկարությամբ, 57 միլիմետր տրամագծով 2658,63 մետր երկարությամբ գազատար խողովակաշարը (իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 09102025-08-0003) անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետությունում գազամատակարարման օպերատոր «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը՝ Շիրակ բնակավայրում գազամատակարարում իրականացնելու նպատակով:

2. Սահմանված կարգով կնքել պայմանագիր և իրավունքները ներկայացնել պետական գրանցման:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՂՈՒԿԱՍ ՄՈՒՐԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել է ԼՈՒՍԻՆԵ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ  Ամսաթիվ13/10/2025 12:06

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner