Քաղաքացի Կամո Սերյոժայի Հարությունյանը (ծնված 15/03/1967 թվական) դիմել է Ախուրյան համայնքի ղեկավարին` բաժնային սեփականության իրավունքով իր ընտանիքին պատկանող 08-108-0068-0002 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,118773 հեկտար մակերեսով հողամասի վրա առկա, ինքնակամ համարվող բնակելի նշանակության շենք շինություններն օրինական ճանաչելու խնդրանքով:
Բաժնային սեփականության իրավունքով Կամո Սերյոժայի Հարությունյանի ընտանիքին պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Վահրամաբերդ գյուղի 14-րդ փողոց, թիվ 1 հասցեի հողամասի վրա ինքնակամ կառուցված բնակելի նշանակության 125,93 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բնակելի տունը, օժանդակ շինությունը և հարթակը կառուցվել են 1975-1989 թվականներին (2001 թվականի մայիսի 15-ից առաջ)։ Ինքնակամ կառույցները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 2024BQHLX3 ծածկագրով:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 6-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման 2-րդ կետի, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի թիվ 912-Ն որոշման 1-ին և 4-րդ կետերի դրույթներով, համաձայն նույն որոշման կարգի 8-րդ, 10-րդ, 11-րդ կետերի և 22.1 կետի պահանջների, որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Վահրամաբերդ գյուղի 14-րդ փողոց, թիվ 1 հասցեի հողամասի վրա ինքնակամ կառույց համարվող 1975-1989 թվականներին կառուցված 125,93 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բնակելի տունը, օժանդակ շինությունը և հարթակը ճանաչել օրինական՝ առանց վճարների գանձման:
2.Նույն հողամասի վրա 1989 թվականին կառուցված 52.55 քառակուսի մետր ներքին մակերեսով անավարտ օժանդակ շինությունը թողնել ինքնակամ, ինքնակամ կառույցի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պարտավորությունները և ռիսկերը կրում է հողամասի սեփականատերը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի բաժնային սեփականատերերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
4.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: