Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի և 28-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի 2023 թվականի պաշտոնային դրույքաչափը սահմանել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի աշխատավարձի նկատմամբ 69,55 %-ի չափով՝ 460 000 /չորս հարյուր վաթսուն հազար/ դրամ :
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից: |