Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերի դրույթներով, համայնքի բնակիչների սոցիալական վիճակը բարելավելու և համայնքի բնակարանային ֆոնդը համալրելու նպատակով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին՝ որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրի 47-րդ փողոց, 2 հասցեի 08-004-0052-0021 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա գտնվող երկհարկանի շենքը վերափոխել բնակարանային ֆոնդ՝ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետական գրանցման ենթարկելու և այդ շենքում բնակվող անձանց բնակարանային պայմանների բարելավման նպատակով, սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու համար` գրանցման հետ կապված ծախսերը բնակիչների միջոցներով իրականացնելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին` եռամսյա ժամկետում ապահովել նշված շենքի բնակարանները օգտոգործողներին տրամադրելու աշխատանքները: |