Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին՝ որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն համարվող 08-052-0200-0011 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտ հողատեսքի հողամասն առավել արդյունավետ պահպանելու, բարելավելու և նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու նպատակով, դասական աճուրդ-վաճառքի միջոցով օտարել:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի օտարման մեկնարկային գինը և պայմանները՝ համաձայն հավելվածի:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանին՝ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասն օտարելու նպատակով, կազմակերպել հրապարակային սակարկություն: