Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրնսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի, 71-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 30-րդ կետերի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը և փոխանակվող հողամասի սեփականատերերի համատեղ դիմումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին՝ որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի Ջրաշինարարների փողոց, 5/5 հասցեի, 08-007-0052-0069 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,08863 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության համայնքապատկան հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 16052025-08-0001), հավասար պայմաններով փոխանակել Լևոն և Սեդա Կարապետի ու Գոհար Մնացականի Մխիթարյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, 08-078-0030-0020 կադաստրային ծածկագրով 0,5774 հեկտար մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 25012016-08-0017), գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի հողամասի հետ՝ Մարմաշեն բնակավայրի գերեզմանատան հողամասն ընդլայնելու նպատակով դրա հետ միավորելու և շահագործելու համար:
2.Հողամասերի փոխանակման համար, համայնքի կողմից լրացուցիչ վճարումներ չեն կատարվելու։
3.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին առաջարկել՝ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի փոխանակության մասին պայմանագիր և օրենքով սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման: |