Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 7-ի թիվ 2-Ն որոշման հավելվածի 49-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու մշտական գործող հանձնաժողովներ ստեղծելու և հանձնաժողովների կազմերը հաստատելու մասին» թիվ 9 որոշման 2-րդ կետով հաստատված հավելվածում «Հասմիկ Նավոյան» բառերը փոխարինել «Սուսաննա Սիմոնյան» բառերով, իսկ «Կարեն Ներսիսյան» բառերը՝ «Արծրունի Իգիթյան» բառերով: |