Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակիչ Աիդա Սուրենի Գրիգորյանի և ընտանիքի անդամների միասնական դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն համարվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Շիրակ բնակավայրի, 8-րդ փողոց, 2-րդ շենքի, թիվ 29, երեք սեյականոց բնակարանը՝ 86,21 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, բազմաբնակարան շենքի ընդհանուր օգտագործման տարածքների և շենքով զբաղեցված հողամասի նկատմամբ բաժնային սեփականության իրավունքով նվիրատվության կարգով հատկացնել Աիդա Սուրենի Գրիգորյանի ընտանիքի հետևյալ վեց անդամներին․
1) Գրիգորյան Աիդա Սուրենի (ծնված 1958 թվականի նոյեմբերի 19-ին), ինքը,
2) Գրիգորյան Արմեն Մատիկի (ծնված 1981 թվականի հունվարի 15-ին), տղան,
3) Գրիգորյան Արամ Մատիկի (ծնված 1985 թվականի հունիսի 17-ին), տղան,
4) Գրիգորյան Թեհմինա Սանդրոյի (ծնված 1979 թվականի հոկտեմբերի 02-ին), հարսը,
5) Գրիգորյան Մարտուն Արմենի (ծնված 2002 թվականի նոյեմբերի 05-ին), թոռը,
6) Գրիգորյան Կարեն Արմենի (ծնված 2003 թվականի հոկտեմբերի 06-ին), թոռը։
2․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ նվիրառուների հետ կնքել գույքի նվիրատվության պայմանագիր, ապահովել դրա նոտարական վավերացումը և անշարժ գույքի նկատմամբ քաղաքացիների իրավունքների պետական գրանցումը՝ վերջիններիս միջոցներով։ |