Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35.1 և 39-րդ կետերի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան գյուղի բնակիչ՝ Միքայել Վասպուրականի Մելիքյանը 2024 թվականի սեպտեմբերի 25-ի իր դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Ախուրյան համայնքի սեփականությունը համարված 101,23 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի նշանակության շինություններն, ինչպես նաև դրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված համայնքի սեփականությունը հանդիսացող 08-007-0050-0047 կադաստրային ծածկագրով 0,021148 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Ինքնակամ կառուցված, օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության, Շիրակի մարզի, Ախուրյան համայնքի սեփականությունը համարված 101,23 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի նշանակության շինություններն, ինչպես նաև դրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված, 08-007-0050-0047 կադաստրային ծածկագրով, 0,021148 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը (անշարժ գույքի հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Ախուրյան, Շիրակի խճուղի, 15/3 բնակելի տուն, իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 04022025-08-0028) ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով, 625378 (վեց հարյուր քսանհինգ հազար, երեք հարյուր յոթանասունութ) դրամ արժեքով, որից՝ 367161 (երեք հարյուր վաթսունյոթ հազար, մեկ հարյուր վաթսունմեկ) դրամը շինությունների արժեքն է, իսկ 258217 (երկու հարյուր հիսունութ հազար, երկու հարյուր տասնյոթ) դրամը՝ հողամասի, օտարել կառուցապատողին՝ քաղաքացի Միքայել Վասպուրականի Մելիքյանին (ծնված 26/02/1996 թվական):
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝
1)Սույն որոշման 1-ին կետում նշված վաճառքի ընդհանուր գնին հավելել տվյալ գույքային միավորի նկատմամբ, մինչև օտարումը համայնքի անվամբ իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ վճարման անդորրագրերի հիման վրա:
2)Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Միքայել Վասպուրականի Մելիքյանին պատշաճ ծանուցելու օրվան հաջորդող օրվանից: |