Ղեկավարվելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշմամբ հաստատված ընթացակարգի 28-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով 2024 թվականի սեպտեմբերի 25-ին Ջաջուռ բնակավայրում անդեզիտադացիտների արդյունահանման հետ կապված գործունեության վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համար կազմակերպված հանրային լսման արձանագրությունը և հաշվի առնելով նախաձեռնողի՝ «Մաքս ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի գրությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է` Նախնական համաձայնություն տրամադրել «Մաքս ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրից դեպի հյուսիս- արևմուտք 500 մետր հեռավորությամբ գտնվող տարածքում, Ջաջուռի անդեզիտադացիտների հանքերևակման տեղամասում, բազալտի խճի արդյունահանման հետ կապված նախատեսվող երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացմանը՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության անցկացման նպատակով: |