Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթով և հիմք ընդունելով «Պանդո» համայնքային զարգացման հասարակական կազմակերպության ղեկավարի 2024 թվականի նոյեմբերի 02-ի դիմումը,Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2023 թվականի վարչական բյուջեի պահուստային ֆոնդի «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» 4639 հոդվածից «Պանդո» համայնքային զարգացման հասարարական կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրում կառուցվող համայնքային կենտրոնի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար տրամադրել 1 300 000 (մեկ միլիոն երեք հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ: |