Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրեսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի վարչական տարածքում պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման համար ստեղծել մրցութային հանձնաժողով հետևյալ կազմով․
1) Հանձնաժողովի նախագահ՝ Զավեն Աշոտի Մանուկյան - Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար,
2) հանձնաժողովի անդամներ՝
ա. Կարեն Հրանտի Ներսիսյան - Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ,
բ. Լիպարիտ Լիպարիտի Տիգրանյան - Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետ,
գ. Հովիկ Սպիրիդոնի Մելքոնյան - Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ,
դ. Տիգրան Ատոմի Մաթևոսյան - Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակից,
ե. Լուսինե Մարատի Պողոսյան - Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջատար մասնագետ,
զ. հանձնաժողովի կազմում, որպես հանձնաժողովի անդամ ընդգրկել նաև տվյալ բնակավայրի վարչական ղեկավարին, վարչական նստավայրում գործող համայնքային ծառայության մասնագետին, տվյալ բնակավայրից ընտրված ավագանու անդամին(ներին), իսկ այն բնակավայրերում որտեղից ընտրված ավագանու անդամներ չկան՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու հետևյալ անդամներին՝
Խաչատրյան Էդգար Մանվելի՝ Ախուրիկ, Բայանդուր, Կառնուտ, Հովիտ, Հովունի, Մեծ Սարիար,
Գևորգյան Համլետ Գագիկի՝ Ազատան, Բենիամին, Երազգավորս, Լեռնուտ,Կարմրաքար, Կրաշեն, Հացիկ, Մայիսյան, Շիրակ,
Մքոյան Արամայիս Ռազմիկի՝ Գետք, Հայկավան, Ղարիբջանյան, Փոքրաշեն, Քեթի։
2.Հանձնաժողովի կազմից նշանակել՝
1) աճուրդավար՝ Լիպարիտ Լիպարիտի Տիգրանյանին - Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետ
2) արձանագրող՝ Լուսինե Մարատի Պողոսյանին - Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջատար մասնագետ:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի վարչական տարածքում պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման համար մրցութային հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի կազմից աճուրդավար ու արձանագրող նշանակելու մասին» թիվ 86-Ա որոշումը։ |