Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդկետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ կետերի և 2-րդ մասի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի ՀանրապետությանՇիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 250-Ն որոշման հավելված N 1-ի 14-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 300-Ն որոշումը և Յուրիկ Մելիք-Սարգսյանի հայտը որոշում եմ՝
1.«Յուրիկ Մելիք-Սարգսյան Արայի» (հարկ վճարողի հաշվառման համար 57469708, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համար, տարի, ամիս, ամսաթիվ 29.1352139, 2023-11-13, անհատ ձեռնարկատիրոջ իրավաբանական հասցե՝Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Խաչիկ Դաշտենց փողոց, տուն 5 գործունեություն իրականացնելու հասցե՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, Ղարիբջանյան բնակավայր, Գյումրի-Արմավիր մայրուղի 2-րդ փակուղի, 1 ռեստորան, 25 քառակուսի մետր հիմնական շինություն) անհատ ձեռնարկատիրոջը տրամադրել ոգելից խմիչքներ իրացնելու թույլտվություն՝ 2025 թվականի համար: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հայտատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է 2025 թվականի հունվարի 23-ից և գործում է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը: