Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 26-ի թիվ 61-Ն որոշման հավելվածի 17-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Ախուրյանի համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի գրությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2024 թվականի բյուջեի 10 բաժնի 07 խմբի 01 դասի սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) ծրագրի 4727 «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից հոդվածով հատկացված գումարներից դրամական աջակցություն տրամադրել՝
1) 2024 թվականի մարտի 23-ին Հայաստանի Հանրապետության Վաղարշապատ քաղաքում կայացած հունահռոմեական ըմբշամարտի դեռահասների Մ-15 Հայաստանի Հանրապետության առաջնությունում՝
ա. 75 կգ քաշային կարգում 3-րդ տեղը զբաղեցրած Հայասատնի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բասեն բնակավայրի բնակիչ Ազատ Անդրանիկի Գալստյանին՝ 20000 (քսան հազար) դրամ, մարզիչ Վահան Միհրանի Ներսիսյանին՝ 10000 (տասը հազար) դրամ:
2) 2024 թվականի ապրիլի 1-ից 4-ը Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում կայացած հունահռոմեական ըմբշամարտի պատանիների Հայաստանի Հանրապետության առաջնությունում՝
ա. 110 կգ քաշային կարգում 1-ին տեղը զբաղեցրած Հայասատնի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի <<Ախուրյանի համալիր մարզադպրոց>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության սան Սեյրան Նիկոլայի Կիրակոսյանին՝ 60000 (վաթսուն հազար) դրամ, մարզիչ Խոսրով Վարդանի Մելիքյանին՝ 30000 (երեսուն հազար) դրամ: |