ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը ևս մեկ գործակարգավարական խորհրդակցություն էլ անցկացրել է վարչական ղեկավարների և վարչական շրջանների աշխատակիցների մասնակցությամբ։
Քննարկվել է նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների արդյունքները, տրվել նորերը։
Առանձնահատուկ կերպով անդրադարձ է կատարվել սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին։
‹‹Կառավարությունը մարզում ամենամեծ, ամենածավալուն, ամենաշատ ծրագրերն իրականացրել է Ախուրյանում։ Մեր համայնքում, վստահաբար, չկա մեկ բնակավայր, որտեղ տեսանելի աշխատանքներ արված չլինեն, հետևաբար, մենք էլ պետք է բարեխղճորեն կատարենք մեր հարկային պարտավորությունները՝ ավելին ունենալու համար››,- ասել է Զավեն Մանուկյանը։
|