Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կամո բնակավայրի վարչական ղեկավարի գրությունը՝ Ավետիք Արամայիսի Արիստակեսյանի ընտանիքին դրամական օգնություն տրամադրելու մասին՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2024 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի «Այլ նպաստներ բյուջեից» 4729 հոդվածից 2024 թվականի ապրիլի 19-ին մահացած Արամայիս Ավետիքի Ղազարյանի հորը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կամո բնակավայրի բնակիչ Ավետիք Արամայիսի Արիստակեսյանին տրամադրել` 500 000 (հինգ հարյուր հազար) դրամ դրամական օգնություն: |