Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի դրույթներով և հաշվի առնելով կադաստրի կոմիտեի Մ-03102024-08-0009 որոշումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 29-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը հանդիսացող 08-007-0086-0077 կադաստրային ծածկագրով հողամասի վրա քաղաքացի Արա Սաշայի Սերգոյանի կողմից ինքնակամ կառուցված, օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը համարված, բնակելի նշանակության շինությունները և դրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով կառուցապատողին օտարելու մասին» թիվ 172-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) նախաբանում և 1-ին կետում «0,088264» թիվը փոխարինել «0,086252» թվով,
2) 1-ին կետի տեքստից «, իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 02072024-08-0021» բառերը, թվերը և կետադրական նշանները հանել,
3) 1-ին կետում «1588216 (մեկ միլիոն հինգ հարյուր ութսունութ հազար երկու հարյուր տասնվեց)» թիվը և բառերը փոխարինել «1563649 (մեկ միլիոն հինգ հարյուր վաթսուներեք հազար, վեց հարյուր քառասունինը)» թվով և բառերով, «1077704 (մեկ միլիոն, յոթանասունյոթ հազար, յոթ հարյուր չորս)» թիվը և բառերը փոխարինել «1053137 (մեկ միլիոն, հիսուներեք հազար, մեկ հարյուր երեսունյոթ)» թվով և բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Արա Սաշայի Սերգոյանին պատշաճ ծանուցելու օրվան հաջորդող օրվանից: |