Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերի դրույթներով, հիմք ընդունելով Ջեմմա Որոժի Կարապետյանի դիմումը և Ջիվան Կարապետի Կարապետյանի մահվան հանգամանքը (մահվան վկայական ԲԱ897954) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան, Կամո, Գետք բնակավայրերի թվով 6 (վեց) բնակիչներին դրամական աջակցություն տրամադրելու մասին» թիվ 168-Ա որոշման թիվ 1 հավելվածի 2-րդ հերթական համարում «Կարապետյան Ջիվան Կարապետի» բառերը փոխարինել «Կարապետյան Ջեմմա Որոժի» բառերով:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում Ջեմմա Որոժի Կարապետյանին պատշաճ իրազեկման օրվան հաջորդող օրվանից: |