Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2025 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի «Գրենական պիտույքներ և հագուստ» 4261 հոդվածից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի թվով 34 դպրոցներից 33-ում առաջին դասարան հաճախող 456 (չորս հարյուր հիսուն վեց) երեխաներին նվերներ գնելու նպատակով տրամադրել 1.820.000 /մեկ միլիոն ութ հարյուր քսան հազար/ դրամ: |