Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի և Քեթի ու Մեծ Սարիար բնակավայրերի վարչական ղեկավարների առաջարկությունները, ինչպես նաև այդ բնակավայրերում երիտասարդական կենտրոնների շենքերի կառուցման համար նախագծա-նախահաշվային փաստաթղթերի առկայությունը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է`
- Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Քեթի և Մեծ Սարիար բնակավայրերում երիտասարդական կենտրոնների շենքերի կառուցման համար, որոնք կծառայեն նաև որպես վարչական ղեկավարի նստավայր:
- Սույն որոշման 1-ին կետում նշված շենքերը կառուցելու համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2022 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից միջոցներ հատկացնել՝ նախահաշվային արժեքների չափով:
|