Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 16-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ և 14-րդ կետերի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին՝ որոշում է. 1.Համաձայնություն տալ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրի տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող, 13,73737 հեկտար մակերեսով ջրային նպատակային նշանակության, ջրային հողատեսքի 08-007-0141-0001 կադաստրային ծածկագրով հողամասը ձկնաբուծություն կազմակերպելու նպատակով, մրցութային կարգով վարձակալության տրամադրելուն:
2.Հողամասը վարձակալությամբ օգտագործման տրամադրել տասը տարի ժամանակով:
3.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին առաջարկել՝ կազմել հողաշինարարական գործ և օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին: |