Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Նոր Ախուրյանի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի 2024 թվականի հոկտեմբերի 16-ի գրությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2024 թվականի վարչական բյուջեի պահուստային ֆոնդի 4637 հոդվածից (այլ ընթացիկ դրամաշնորհ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Նոր Ախուրյանի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը դասասենյակների, ուսուցչանոցնի վերանորգման համար տրամադրել 150000 ( մեկ հարյուր հիսուն հազար) դրամ: |