Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով «Ջրառատի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2022 թվականի վարչական բյուջեի պահուստային ֆոնդի 4637 հոդվածից (ընթացիկ դրամաշնորհ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Ջրառատի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի դասասենյակների ջեռուցման նպատակով դիզվառելիք ձեռք բերելու համար՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Ջրառատի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրել 300000/երեք հարյուր հազար/ դրամ: |