Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթնորվ և հիմք ընդունելով «ԱՐԴԻՆԻ» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամի տնօրեն Երանուհի Սողոյանի 2022 թվականի հունիսի 2-ի՝ 2022 թվականի հուլիսի 23-ին Մինաս Ավետիսյանի ծննդյան 94 ամյակին նվիրված «Նկարում ենք լույսը» խորագրով փառատոնին աջակցելու համար գումար տրամադրելու մասին գրությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ գյուղում «ԱՐԴԻՆԻ» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամի կողմից Մինաս Ավետիսյանի ծննդյան 94 ամյակին նվիրված «Նկարում ենք լույսը» խորագրով փառատոնի անցկացմանն աջակցելու համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2022 թվականի վարչական բյուջեի պահուստային ֆոնդի «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» 4639 հոդվածից տրամադրել 800000 (ութ հարյուր հազար) դրամ: |