ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ախուրյան համայնքի դուրս գրման ենթակա գույքի հաշվառման, արձանագրման ու ցանկը կազմող հանձնաժողովի անդամների հետ:
Համայնքի ղեկավարն ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել ու քննարկել է դուրս գրվող յուրաքանչյուր գույքի մասին տրված տվյալները:
Ինչպես դուրս գրման ենթակա գույքի ցանկը, այնպես էլ 2024 թվականի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերն առաջիկա ավագանու նիտում համայնքի ավագանու քննարկմանն ու հաստատմանը կներկայացվեն:
|