Այսօր: Չորեքշաբթի, 2 Ապրիլի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 44
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



27 մարտի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԱՏԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 46-ՐԴ ՓՈՂՈՑ 16 ՀԱՍՑԵԻ 08-004-0063-0009 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքացի Լյովա Հենրիկի Մարդոյանը (ծնված 10/04/1968 թվական) դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին` բաժնային սեփականության իրավունքով իր ընտանիքի անդամներին  պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Ազատան բնակավայրի 46-րդ փողոց, 16 հասցեի 0,329813 հեկտար մակերեսով, 08-004-0063-0009 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա առկա, ինքնակամ կառուցված շինությունները օրինական ճանաչելու խնդրանքով:

Բաժնային սեփականության իրավունքով Լյովա և Հովիկ Հենրիկի Մարդոյաններին  պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի,  Ախուրյան համայնքի,   Ազատան բնակավայրի 46-րդ փողոց, 16 հասցեի հողամասի վրա գտնվող, ինքնակամ կառուցված 186,98 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բնակելի տունը, հարթակները և օժանդակ շինությունները կառուցվել են 1965 թվականից 1970 թվականը (մինչև 2001 թվականի մայիսի 15-ը): Նույն  հողամասի վրա ինքնակամ կառուցված 22,45 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տան մասը և 26,15 քառակուսի մետր արտաքին մակերեսով անավարտ օժանդակ շինությունը  կառուցվել են 1970 թվականից 2013 թվականը (2001 թվականի մայիսի 15-ից հետո)։ Ինքնակամ կառույցները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 2024RUJXXX ծածկագրով:

Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի  188-րդ հոդվածի 6-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման 2-րդ կետի, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի թիվ 912-Ն որոշման 1-ին և 4-րդ կետերի դրույթներով, համաձայն նույն որոշմամբ սահմանված կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերի,  13-րդ կետի,  ա) ենթակետի  և 22.1 կետի պահանջների, ինչպես նաև հաշվի առնելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 4-րդ հոդվածով սահմանված շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցների (Գգ) սահմանված չափը՝ որը Ազատան  բնակավայրի (Շիրակի մարզ, 14-րդ գոտի) համար 0,1209  է  և  հիմք ընդունելով Լյովա Հենրիկի Մարդոյանի  դիմումը՝ որոշում եմ.

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի,  Ախուրյան համայնքի,   Ազատան բնակավայրի 46-րդ փողոց, 16 հասցեի հողամասի վրա գտնվող, ինքնակամ կառուցված 186,98 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բնակելի տունը, հարթակները և օժանդակ շինությունները ճանաչել օրինական առանց վճարների գանձման:

2.Նույն  հողամասի վրա ինքնակամ կառուցված 22,45 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տան մասը և 26,15 քառակուսի մետր արտաքին մակերեսով անավարտ օժանդակ շինությունը  ճանաչել օրինական՝ սահմանված վճարների դիմաց:

3.Սույն որոշման 2-րդ կետով օրինական ճանաչված  բնակելի նշանակության շինությունների յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի համար 10000 դրամ  և  կիրառել շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության 0,1209 գործակիցը։

4.Շինությունների օրինականացման համար հաշվարկված ընդհանուր վճարը կազմում է 58757 (հիսունութ հազար յոթ հարյուր հիսունյոթ) դրամ։

5.Սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից հաշված, 60 օրյա ժամկետում, օրինականացման համար սույն որոշման 4-րդ կետով սահմանված գումարը չվճարելու դեպքում` որոշումն համարվում  է  ուժը  կորցրած:

6.Սահմանված կարգով նույն հողամասի վրա գտնվող  26,15 քառակուսի մետր արտաքին մակերեսով անավարտ օժանդակ շինությունը  ավարտին հասցնելու համար տրամադրել ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ անհրաժեշտ նախագծային փաստաթղթերը մշակելու և շինարարությունն ավարտելու համար:

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի բաժնային սեփականատերերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

8.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ղուկաս Մուրազյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner