Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Շիրակ բնակավայրի բնակիչ Հարություն Վոլոդյայի Մկրտչյանի դիմումը՝ 44-օրյա պատերազմում զոհված որդու՝ Ալեքսան Սաղաթելյանի և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Շիրակ բնակավայրից մյուս զոհվածների հիշատակին նվիրված խաչքարի տեղադրման և տարածքի բարեկարգման աշխատանքների համար գումար տրամադրելու մասին՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2023 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի «Այլ նպաստներ բյուջեից» 4729 հոդվածից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Շիրակ բնակավայրի բնակիչ Հարություն Վոլոդյայի Մկրտչյանին տրամադրել 500000 /հինգ հարյուր հազար/ դրամ դրամական օգնություն՝ 44-օրյա պատերազմում զոհված որդու՝ Ալեքսան Սաղաթելյանի և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Շիրակ բնակավայրից մյուս զոհվածների հիշատակին նվիրված խաչքարի տեղադրման և տարածքի բարեկարգման աշխատանքների համար: |