Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 58-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով «Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերության և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրենների գրությունները՝ շինարարական աշխատանքների ժամկետների անորոշ լինելու վերաբերյալ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի Ջրաշինարարների բանավան 6-րդ փողոցի տուֆ քարով սալապատման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի գնման ընթացակարգը հայտարարել չկայացած՝ գնման պահանջը դադարելու հիմքով: |