Քաղաքացի Գևորգ Պարույրի Գևորգյանը (ծնված 06/01/1952 թվական) դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին` սեփականության իրավունքով իրեն պատկանող Ախուրյան գյուղի Վազգեն Ա-ի փողոց, 1-ին անվուղի, 1 հասցեի 08-007-0174-0024 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,129255 հեկտար մակերեսով հողամասի վրա առկա, ինքնակամ համարվող բնակելի նշանակության շենք շինություններն օրինական ճանաչելու խնդրանքով:
Սեփականության իրավունքով Գևորգ Պարույրի Գևորգյանին պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան գյուղի, Վազգեն Ա-ի փողոց, 1-ին անցուղի, 1 հասցեի հողամասի վրա գտնվող ինքնակամ կառույց համարվող 92,73 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով անասնաշենքը և պարիսպը կառուցվել են 1997 թվականին (2001 թվականի մայիսի 15-ից առաջ): Ինքնակամ կառույցները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 2024NPYVTP ծածկագրով:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 6-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման 2-րդ կետի, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի թիվ 912-Ն որոշման 1-ին և 4-րդ կետերի դրույթներով, համաձայն նույն որոշման կարգի 8-րդ, 10-րդ, 11-րդ կետերի և 22.1 կետի պահանջների որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան գյուղի Վազգեն Ա-ի փողոց, 1-ին անցուղի, 1 հասցեի հողամասի վրա գտնվող ինքնակամ կառույց համարվող 1997 թվականին կառուցված 92,73 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով անասնաշենքը և պարիսպը ճանաչել օրինական առանց վճարների գանձման:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի բաժնային սեփականատերերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
3.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: