Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հողային օրնսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 2-րդ մասի դրույթներով հիմք ընդունելով քաղաքացի Արտավազդ Կամոյի Ստեփանյանի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Քաղաքացի Արտավազդ Կամոյի Ստեփանյանին (ծնված 05/05/1963 թվական) սեփականության իրավունքով պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Գետք բնակավայրի 2-րդ փողոց 32/5 հասցեում գտնվող արդյունաբերական նշանակության արհեստանոցի և պահեստի զբաղեցրած՝ 08-032-0032-0005 կադաստրային ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության 181,9 քառակուսի մետր մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարել շինության սեփականատիրոջը:
2.Սույն որոշման 1-ին կետով օտարվող հողամասի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ մեկ քառակուսի մետրի համար 218 Հայաստանի Հանրապետության դրամ: Հողամասի ընդհանուր արժեքը կազմում է 39655 (երեսունինը հազար վեց հարյուր հիսունհինգ) դրամ: |