Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի համաձայնությունը և հիմք ընդունելով «Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպության շահառու Վարդուհի Մարտիրոսի Ցոլակյանի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2022 թվականի բյուջեի «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» (այլ դասերին պատկանող) ծրագրի 4657 հոդվածից (այլ կապիտալ դրամաշնորհներ) «Մագնոն» բաց բաժնետիրական ընկերությանը տրամադրել 300000 (երեք հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Գետք բնակավայրում բակային խաղեր և նստարան տեղադրելու համար: |