Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հողային օրենսգրքի 481-րդ հոդվածի 4-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ մասերի, 76-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին՝ որոշում է․ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի Գյումրու խճուղի, 19/12 հասցեում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության, 0,01077 հեկտար մակերեսով համայնքային սեփականության հողամասը ժամանակավոր շինություններով կառուցապատելու և որպես առևտրի, սպասարկման օբյեկտ շահագործելու նպատակով, կառուցապատման իրավունքով, մրցութային կարգով տրամադրել օգտագործման:
2. Հաստատել կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրվող հողամասի մրցույթի պայմաններն ու տարեկան վարձավճարի մեկնարկային չափը՝ համաձայն հավելվածի։ |