Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի և 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով՝ որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի 2023 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի 08-007-0014-0001 և 08-007-0014-0002 կադաստրային ծածկագրերով հողամասերի սահմաններում գտնվող 0,029004 հեկտար մակերեսով հողամասի ու դրա վրա կառուցված բնակելի նշանակության շինությունների նկատմամբ քաղաքացի Աննա Արտաշի Աբրահամյանի սեփականության իրավունքը ճանաչելու մասին» թիվ 700-Ա որոշման նախաբանի երկրորդ պարբերությունում «ղեկավարվելով» բառից առաջ տեքստը լրացնել «ինքնակամ կառույցը հաշվառված է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 20228AV5GM ծածկագրով և» բառերով և թվերով։