Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, 90-րդ հոդվածի 6-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով «Հակոբյաններ համահայկական մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության տնօրենի գրությունը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ «Հակոբյաններ համահայկական մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի պետական ոչ առևտրային կազմակերպությունների (դպրոցների) գերազանց սովորող թվով 23 (քսաներեք) աշակերտների (որպես խրախուսանք) և թվով 1 (մեկ) պատասխանատուի 7-օրյա կրթական շրջագայությունը դեպի Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաք կազմակերպելու համար, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2024 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից «Հակոբյաններ համահայկական մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությանը հատկացնել 4560000 (չորս միլիոն հինգ հարյուր հիսունվեց հազար) դրամ։
|