Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակիչ Կարապետ Ֆելիքսի Հակոբյանի և ընտանիքի անդամների միասնական դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն համարվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Շիրակ բնակավայրի, 8-րդ փողոց, 2-րդ շենքի, թիվ 27, չորս սեյականոց բնակարանը՝ 97,41 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, բազմաբնակարան շենքի ընդհանուր օգտագործման տարածքների և շենքով զբաղեցված հողամասի նկատմամբ բաժնային սեփականության իրավունքով նվիրատվության կարգով հատկացնել Կարապետ Ֆելիքսի Հակոբյանի ընտանիքի հետևյալ երեք անդամներին․
1) Հակոբյան Կարապետ Ֆելիքսի (ծնված 1961 թվականի հունվարի 05-ին), ինքը,
2) Հարությունյան Անյուտա Ալեքսանի (ծնված 1965 թվականի հունիսի 23-ին), կինը,
3) Հակոբյան Հայկ Կարապետի (ծնված 1991 թվականի փետրվարի 24-ին), տղան։
2․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ նվիրառուների հետ կնքել գույքի նվիրատվության պայմանագիր, ապահովել դրա նոտարական վավերացումը և անշարժ գույքի նկատմամբ քաղաքացիների իրավունքների պետական գրանցումը՝ վերջիններիս միջոցներով։ |