Այսօր: Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 27
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

01 հուլիսի 2024 թվականի N 27

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ ԱԽՈՒՐՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ

2024 թվականի հուլիսի 1-ին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանում կայացավ հանրային բաց քննարկում (լսում): Քննարկումը վարում էր Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Նաիրա Սերոբյանը, արձանագրում էր գլխավոր մասնագետ Լուսինե Մաթևոսյանը։

Օրակարգում - Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծն է։ Մասնակցում էին –ՀՀ Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի աշխատակիցներ, բնակիչներ (մասնակիցների ցանկը կցվում է)։

Արտահայտվեցին` ՀՀ Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ՝ Նաիրա Սերոբյանը. Ներկայացվեց Ախուրյան համայնքի՝ հաջորդող 3 տարիների բյուջեի վարչական ու ֆոնդային մասերի եկամուտները՝ ըստ ձևավորման աղբյուրների, վարչական ու ֆոնդային մասերի հատկացումները՝ ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման: Ներկայացվեց սուբվենցիոն ծրագրերը ըստ բնակավայրերի, մասնակցային բյուջետավորման գործընթացի նախագծի մասին: Ներկայացվեց, որ Ախուրյան համայնքը գնում է հաստատուն զարգացման՝ համայնքապետարանի գործունեության արդյունավետության բարձրացման, աշխատանքի թափանցիկության և հաշվետվողականության ապահովմամբ, բնակիչներին լիարժեք հաշվետու լինելու միջոցով: Բնակիչների կողմից հնչեցին մի շարք հարցեր առաջարկներ, որոնք ընդունվեցին ի գիտություն հետագայում ընթացք տալու նպատակով:



Կից փաստաթղթեր՝
(1.18 Մբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner