ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները:
Քննարկվել է Արարատի մարզ կատարած շրջայցից հետո ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականը, ըստ որի յուրաքանչյուր համայնքի մուտքի մոտ համայնքը խորհրդանշող կամարաձեւ քարե ցուցանակների փոխարեն առավել նպատակահարմար է ծառապատում իրականացնել եւ կաթիլային ոռոգման համակարգ անցկացնել:
Համայնքի ղեկավարը խոսել է նաև սեփական եկամուտների հավաքագրման կարևորության մասին, հիշեցրել, որ Ախուրյանում իրականացվում են աննախադեպ թվով սուբվենցիոն և համայնքային ծրագրեր, ուստի կարևոր է, որ բնակիչների հետ ճիշտ և գրագետ աշխատանք տանելու շնորհիվ սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշն ավելանա: |