Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն գյուղի բնակիչ՝ Հայկ Նապոլեոնի Թաթևոսյանի 2025 թվականի մարտի 4-ի դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է` 1. Արտոնություն սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն գյուղի բնակիչ Հայկ Նապոլեոնի Թաթևոսյանին (սոցիալական ապահովության քարտ՝ 2209900344) սեփականության իրավունքով պատկանող և հարկման օբյեկտ համարվող «MERCEDES-BENZ C 180» մակնիշի 36 PD 049 պետհամարանիշով մարդատար ավտոմեքենայի գույքահարկի պարտավորության մասով, ընդամենը՝ 93503 (իննսուներեք հազար հինգ հարյուր երեք) դրամ, որից՝ 77400 (յոթանասունյոթ հազար չորս հարյուր) դրամը՝ 2022-2025 թվականների ապառքը ներառյալ և 16103 (տասնվեց հազար հարյուր երեք) դրամը՝ տույժ և գույքահարկ վճարողների փոխարեն կատարել վճարում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բյուջեից։
2. Սույն որոշման մասին պատշաճ իրազեկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն գյուղի բնակիչ՝ Հայկ Նապոլեոնի Թաթևոսյանին: |