Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ կետի,18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2017թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 20-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2021 թվականի Բաժին 10 Խումբ 7 Դաս 1 «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» 4727 հոդվածով հատկացված գումարներից դրամական աջակցություն տրամադրել՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Այգաբաց գյուղի բնակիչ, բռնցկամարտի մեծահասակների Հայաստանի Հանրապետության առաջնության 1-ին մրցանակակիր Դավիթ Չալոյանին 50 000 /հիսուն հազար/ դրամ: |