Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի տարածքով անցնող Տ-7-48 տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհը հիմնանորոգվում է պետական բյուջեի միջոցներով, ինչպես նաև շինարարության նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննությունն իրականացրած «Պրոմեթեյ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 2024 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 360 գրության 5-րդ կետում նշված եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին՝ որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կառնուտ բնակավայրի տարածքում գտնվող, հողագրունտի հանույթ իրականացնելու համար նախատեսված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասից, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ կնքված թիվ ՏԿԵՆ-ԲՄԱՇՁԲ-2025/34Շ պետական գնման պայմանագրով Տ-7-48 տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի հիմնանորոգման շինարարական աշխատանքների կապալառու՝ «Եվրոասֆալտ» փակ բաժնետիրական ընկերությանը անվճար տրամադրել նախահաշվային ծավալով հողագրունտ՝ ճանապարհային պաստառի լիցքն իրականացնելու համար։
2. «Եվրոասֆալտ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել հողագրունտի տրամադրման պայմանագիր։ |