Ախուրյանի համայնքապետարանում տեղի ունեցավ Ախուրյան համայնքի 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկում։ Քննարկմանը ներկա էին աշխատակազմի աշխատակիցներ, ՀԿ ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ։ Մինչև բյուջեի նախագծի քննարկումը համայնքի բնակիչ Արա Մուշեղյանը համայնքապետարանի աշխատակազմին փոխանցեց համայնքի բնակիչներից հավաքագրված ստորագրություններ, որոնցով առաջարկվում է համայնքին իրականացնել կոյուղագծի անցկացման սուբվենցիոն ծրագիր։
Համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը տեղեկացրերց, որ առաջարկը եղել է օրակարգում, սակայն ուսումնասիրությունների արդյունքում մասնագետների կողմից տրված եզրակացության հիման վրա պարզվել է, որ նշված հատվածում կա խնդիր և կոյուղագիծ անցկացնելու հնարավորություն չկա։ Այնուհետև համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Նաիրա Սերոբյանը ներկայացրեց համայնքի բյուջեի նախագիծը։ Ներկայացվեց բյուջեի սպասվելիք եկամուտներն ու ծախսերը, նախատեսվող սուբվենցիոն ծրագրերը։