Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Երազգավորս բնակավայրի, 3-րդ փողոց, 3 հասցեում գտնվող, քաղաքացիներ Զոհրաբ Գուրգենի, Օֆելյա Նիկոլայի, Գուրգեն, Քնարիկ և Լևոն Զոհրաբի Պարսամյաններին պատկանող 08-037-0024-0011 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության օրինական հողամասին կից առկա է ավելի օգտագործվող 0.001 քառակուսի մետր մակերեսով հողամաս, որի նկատմամբ իրենց սեփականության իրավունքները ճանաչելու խնդրանքով քաղաքացիները դիմել են Ախուրյան համայնքի ղեկավարին:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածների դրույթներով և հաշվի առնելով, որ հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, դրա օգտագործումը չի հակասում քաղաքաշինական նորմերին և չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1. Ճանաչել քաղաքացիներ Զոհրաբ Գուրգենի (ծնված 1948 թվականի սեպտեմբերի 20-ին), Օֆելյա Նիկոլայի (ծնված 1956 թվականի փետրվարի 02-ին), Գուրգեն Զոհրաբի (ծնված 1977 թվականի փետրվարի 22-ին), Քնարիկ Զոհրաբի (ծնված 1979 թվականի հունվարի 07-ին) և Լևոն Զոհրաբի (ծնված 1981 թվականի սեպտեմբերի 11-ին) Պարսամյանների սեփականության իրավունքները Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Երազգավորս բնակավայրի 3-րդ փողոց, 3 հասցեում գտնվող բնակելի տան, անասնաշենքի և ծածկի սպասարկման 08-037-0024-0011 կադաստրային ծածկագրով 0,12 հեկտար մակերեսով օրինական հողամասին կից ավելի օգտագործվող 0,001 հեկտար մակերեսով ավելի օգտագործվող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ, որն արտացոլված է որակավորման վկայական ունեցող անձի կողմից կազմված և կադաստրի կոմիտեում թիվ 2025BUNVXS ծածկագրով մուտքագրված հողամասի հատակագծում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գույքի սեփականատերեր՝ Զոհրաբ Գուրգենի, Օֆելայ Նիկոլայի, Գուրգեն Զոհրաբի, Քնարիկ Զոհրաբի և Լևոն Զոհրաբի Պարսամյաններին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: