| 
   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
  | 
 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք  ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 ,  0312 70303, akhuryan.shirak@gmail.com | 
  Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 
  14  հոկտեմբերի  2022 թվականի N 184-Ա | 
  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԻՐԱԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՅՈՒՄ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎՈՂ 08-089-0102-0001 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 8,704809 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՈՏ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ | 
 
  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի,ՀայաստանիՀանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 8-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշման 2-րդ և նույն որոշմամբ հաստատված «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու» կարգի 17-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 130 դրական եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին 
որոշում է՝ 
- Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Շիրակ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում հողամասի նպատակային նշանակության փոխոխությունը,  համաձայն որի նախատեսվում է` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Շիրակ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքին սեփականության իրավունքով պատկանող 08-089-0102-0001 կադաստրային ծածկագրով 8,704809 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, 4-րդ կարգի արոտ հողատեսքի հողամասը /վկայական թիվ 02082021-08-0039/ փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա, կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակություն, այդ հողամասում Գյումրու թիվ 3 «Շիրակ» գերեզմանատան ընդլայնման նպատակով, համայնքային գերեզմանատուն կազմակերպել ու գործառնական նշանակությանը համապատասխան թույլատրված հողօգտագործում ապահովել:
 
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին.
 
 
1) Հողամասի նպատակային նշանակության սույն որոշմն 1-ին կետով նախատեսված փոփոխությամբ պայմանավորված ապահովել հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը, 
2)հողամասի նպատակային նշանակության փոփոխության և հողերի ընթացիկ հաշվառման տվյալների հիման վրա համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:  | 
 Կողմ -12  ԱՌԱՔԵԼՅԱՆ  ՄԱՆՈՒԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԱՐՇԱԿՅԱՆ ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԻԼՎԱ ԻԳԻԹՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԱՄՍՈՆ ՂԱԶԱՐՅԱՆ ԼԱԴԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱԶՆԻՎ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆԻ ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ՄՔՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ  | Դեմ -0   | Ձեռնպահ -2  ԴՐՄԵՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԱՇՈՏ  |  
  | 
  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                        ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ
 
 
  | 
| Կից փաստաթղթեր՝ | 
  | 
(1.04 Մբ)
 Որոշում թիվ 184-Ա |  
 
 |  
  | 
 | 
 | 
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |  
  | 
 | 
 |