Այսօր: Շաբաթ, 15 Նոյեմբերի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 255-Ա
 

Զեկ. ՄԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՅԻՍՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ «ԱԽՈՒՐՅԱՆԻ ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ ԳՐԱԴԱՐԱՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՍԵՆՅԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՇԻՐԱԿ ՏԵՂԱԿԱՆ ԱԿՏԻՎ ԽՈՒՄԲ» ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ԱԽՈՒՐՅԱՆԻ ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԱՇԵՆ ԿԱՊՍ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԸ ՎԵՐԱԶԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐՆԵՐԻՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՐՊԵՍ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ և 20-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի և «Կենտրոնական Շիրակ տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպության միջև կնքված 2025 թվականի հոկտեմբերի 31-ի հուշագիրը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Ախուրյանի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազամակերպության տնօրենի 2025 թվականի նոյեմբերի 07-ի և «Կենտրոնական Շիրակ տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպության տնօրենի գրությունները Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Ախուրյանի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազամակերպության կազմում  ստեղծել գրադարան, վերջինիս համար տրամադրել սենյակ:

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2025 թվականի վարչական բյուջեի «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերի չպատկանող) ծրագրի «Այլ կապիտալ դրամաշնորհներ» 4657 հոդվածից «Մարմաշեն, Մայիսյան, Կապս գյուղերի վերազինում» (10 000 000 ( տասը միլիոն) դրամ) ծրագրի շրջանակներում  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Ախուրյանի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազամակերպության Մարմաշեն և Կապս բնակավայրերի գրադարանները վերազինելու, համայնքի գրադարանավարների համար վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու նպատակով «Կենտրոնական Շիրակ տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպությանը հատկացնել 1 500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) դրամ:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել է ԼՈՒՍԻՆԵ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ  Ամսաթիվ14/11/2025 12:12

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner