Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը հանդիսացող 08-007-0052-0059 կադաստրային ծածկագրով հողամասի վրա քաղաքացի Թերեզա Ազատի Ղուկասյանի կողմից ինքնակամ կառուցված օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը համարված ավտոտնակը և դրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով կառուցապատողին օտարելու մասին» թիվ 107-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1)1-ին կետում «օտարել կառուցապատողին՝ քաղաքացի Թերեզա Ազատի Ղուկասյանին (ծնված 12/12/1970 թվական)» բառերը փոխարինել «օտարել կառուցապատողներին՝ քաղաքացիներ Թերեզա Ազատի Ղուկասյանին (ծնված 12/12/1970 թվական) և Մաքսիմ Խաչոյի Հակոբյանին (ծնված 04/05/1963 թվական)» բառերով:
2)3-րդ կետում «քաղաքացի Թերեզա Ազատի Ղուկասյանին» բառերը փոխարինել «քաղաքացիներ Թերեզա Ազատի Ղուկասյանին և Մաքսիմ Խաչոյի Հակոբյանին» բառերով: |