Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի ռեգիստրի 2023 թվականի հոկտեմբերի 27-ի թիվ Կ-27102023-08-0055 որոշումը, որոշում եմ`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի 2023 թվականի հոկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ոսկեհասկ գյուղի 19-րդ փողոց թիվ 11 հասցեի 08-092-0084-0007 կադաստրային ծածկագրով հողամասի վրա ինքնակամ կառուցված բնակելի տունն օրինական ճանաչելու մասին» թիվ 624-Ա որոշման նախաբանում և 1-ին կետում «213,76» թիվը փոխարինել «206,6» թվով։