Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 26-ի թիվ 61-Ն որոշմամբ հաստատված կարգի 17.1-րդ կետի 1-ին ենթակետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հացիկ բնակավայրի վարչական ղեկավարի գրությունը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Հացիկի միւնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բյուջեի պահուստային ֆոնդի 4727 հոդվածից «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» հատկացված գումարներից 2023 թվականին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Հացիկի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը ոսկե մեդալով ավարտած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հացիկ գյուղի բնակիչ Լիլիթ Արտակի Խաչատրյանին տրամադրել 100 000 (մեկ հարյուր հազար) դրամ դրամական աջակցություն: |