Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով «ՅՈՒՆԻՍԵՖ» ընկերության կողմից իրականացվող «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում անցկացված մրցույթում ներկայացրած ծրագրի հավանության արժանանալու վերաբերյալ «Ազատանի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի 2021 թվականի հոկտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին հասցեագրված գրությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2023 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի (այլ ընթացիկ դրամաշնորհ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին) 4637 հոդվածից՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրի Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի բակում, համայնքային սեփականություն հանդիսացող 0,5 հեկտար մակերեսով հողամասում այգեպուրակ հիմնելու և լոկալ ոռոգման համակարգ կառուցելու համար, որպես համայնքային ներդրում «Ազատանի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրել ծրագրի ընդհանուր արժեքի տասը տոկոսի չափով գումար` երեք հարյուր քառասունյոթ հազար ինը հարյուր Հայաստանի Հանրապետության դրամ: |