Քաղաքացի Անդրանիկ Հովհաննեսի Պետրոսյանը (ծնված 1968 թվականի դեկտեմբերի 20-ին) դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին` բաժնային սեփականության իրավունքով իրենց ընտանիքին պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Քեթի գյուղի, 2-րդ փողոց, 10 հասցեի, 0,17513 հեկտար մակերեսով, 08-119-0025-0005 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա առկա, ինքնակամ կառուցված շինություններն օրինական ճանաչելու խնդրանքով։
Բաժնային սեփականության իրավունքով Տիգրան և Անդրանիկ Հովհաննեսի Պետրոսյաններին պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Քեթի գյուղի, 2-րդ փողոց, 10 հասցեի հողամասի վրա գտնվող ինքնակամ կառույց համարվող 93,21 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով անասնագոմը և զուգարանը կառուցվել են 1965 թվականից 1979 թվականը (մինչև 2001 թվականի մայիսի 15-ը)։ Նույն հողամասի վրա ինքնակամ կառուցված 206,63 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով աստիճանահարթակը, բնակելի տունը, բաց պատշգամբը, ձեղնահարկը, հացատունը, ավտոտնակը և պարիսպները կառուցվել են 2003 թվականին (2001 թվականի մայիսի 15-ից հետո): Ինքնակամ կառույցները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 20246FJC4Z ծածկագրով:
Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 6-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման 2-րդ կետի, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի թիվ 912-Ն որոշման 1-ին և 4-րդ կետերի դրույթներով, համաձայն նույն որոշմամբ սահմանված կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերի, 13-րդ կետի ա) և բ) ենթակետերի, 18-րդ կետի դ) ենթակետի և 22.1 կետի պահանջների, ինչպես նաև հաշվի առնելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցների (Գգ) սահմանված չափը՝ որը Քեթի գյուղի (Շիրակի մարզ, 17-րդ գոտի) համար 0,0743 և հիմք ընդունելով Անդրանիկ Հովհաննեսի Պետրոսյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Քեթի գյուղի, 2-րդ փողոց, 10 հասցեի հողամասի վրա գտնվող ինքնակամ կառույց համարվող 93,21 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով անասնագոմը և զուգարանը ճանաչել օրինական՝ առանց վճարների գանձման:
2.Նույն հողամասի վրա ինքնակամ կառուցված 206,63 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով աստիճանահարթակը, բնակելի տունը, բաց պատշգամբը, ձեղնահարկը, հացատունը, ավտոտնակը և պարիսպները ճանաչել օրինական սահմանված վճարների դիմաց:
3.Սույն որոշման 2-րդ կետով օրինական ճանաչված բնակելի նշանակության շինությունների յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի, ինչպես նաև ինքնակամ ձևափոխված թվով երեք պատուհանների և թվով մեկ բացվածքի օրինականացման համար սահմանել 10000 դրամ, իսկ օժանդակ շինությունների համար 6000 դրամ և կիրառել շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության 0,0743 գործակիցը։
4.Շինությունների օրինականացման համար հաշվարկված ընդհանուր գումարը կազմում է 130687 (մեկ հարյուր երեսուն հազար վեց հարյուր ութսունյոթ) դրամ։
5.Սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից հաշված, 60 օրյա ժամկետում, օրինականացման համար սույն որոշման 4-րդ կետով սահմանված գումարը չվճարելու դեպքում որոշումն համարվում է ուժը կորցրած:
6.Նույն հողամասի վրա գտնվող 1975 թվականից 1981 թվականը կառուցված 29,08 և 4,5 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով անավարտ օժանդակ շինությունը և հասարակական մատուռը թողնել ինքնակամ, որոնց համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պարտավորությունները և ռիսկերը կրում են հողամասի բաժնային սեփականատերերը:
7.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի 2024 թվականի հուլիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Քեթի բնակավայրի 2-րդ փողոց 10 հասցեի 08-119-0025-0005 կադաստրային ծածկագրով հողամասի վրա ինքնակամ կառուցված բնակելի նշանակության շենք շինությունները օրինական ճանաչելու մասին թիվ 691-Ա որոշումը ճանաչել անվավեր։
8.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի բաժնային սեփականատերերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
9.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: